Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանը նախագիծն սկսեց 2023-ին՝ երկու փուլով:
Այս տարի կհիմնանորոգվի ստորգետնյա անցումը, աստիճանահարթակն ու երթևեկելի հատվածը։
1956 թվականի շահագործումից հետո սա երրորդ նորոգումն է: