«Էս ի՞նչ նախիր ա … ». միջադեպ լրագրողների և «Թոխմախի» Մհերի միջև
«Էս ի՞նչ նախիր ա … »,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը ՝ տեսնելով, որ լրագրողները մոտենում են իրեն հարցեր տալու համար:
Լրագրողներից մեկը հորդորել է վիրավորական արտահայտություններ չանել. ինչին արձագանքել է`«Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես, արի գնանք իմ սենյակ խոսանք»:
«Տեսախցիկների առաջ խոսենք, -հակադարձեց լրագրողը:
Հարցին՝ ինչո՞ւ է պատգամավորը խուսափում լրագրողներից, Սեդրակյանը արձագանքեց , որ ինքը նորմալ լրագրողների հետ խոսում է, աննորմալների հետ` չէ: