Բոլոր ոլորտներում գործող դեմքեր, խենթեր են պետք. Աբգար Ափինյան. (տեսանյութ)
Փետրվարի 19-ը` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, Հայաստանում այն նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր:
«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում Գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը նշեց, որ դիմելու են նախագահին, որպեսզի Գիրք նվիրելու օրը փոխվի, քանի որ Թումանյանի ծննդյան օրը ստվերվում է:
«Սա իր փառաբանման օրն է, տագանապի մեջ ենք, այսօր գրեթե բոլոր միջոցառումները գիրք նվիրելու օրվա համար են»,- մանրամասնեց նա:
Նրան հակադարաձեց ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը, ասելով, որ Թումանյանին վերաբերող միջոցառումներ ևս կան: Ափինյանի տեսակետը կիսում էր Հովհ. Թումանյանի թանգարանի ավագ գիտաշխատող Անի Եղիազարյանը: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ կորցնելով Թումանյան ուղեկցողին, շատ բան կկորցնենք:
Ըստ նրա՝ այսօր յուրաքանյուր ոլորտում գորշ դեմքեր են, միջակություններ:
Մանրամասները` տեսանյութում