Փաշինյանի հետ Մարուքյանի վերջին անհամաձայնությունը եղել է Սահմանադրության և հռչակագրի փոփոխման շուրջ (տեսանյութ)
Փաշինյանի հետ վերջին անհամաձայնությունը եղել է Սահմանդրության ու ՀՀ հռչակագրի փոփոխման շուրջ։ Այս մասին ուղիղ եթերում իր հրաժարականի պատճառների մասին խոսելիս ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ես դեմ եմ պետականության հիմքերը վերանայելուն»,-ասել է Մարուքյանը։
Նրա խոսքերով, Երևանի ավագանու ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունների «գործերը վատ չեն», ու «խորտակվող նավ չկա»։