Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում․ հայտնում է Առաջին ալիքը։
Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից։