Մահացել է Դավիթ Սեդրակյանը
Հայաստանի նկարիչների միությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Դավիթ Սեդրակյանը:
«Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ մարտի 12-ին, ժամը` 18:00-20:00 Սուրբ Սարգիս եկեղեցում(Նոր Նորքի 5-րդ զանգված): Թաղման արարողությունը հաջորդ օրը՝ մարտի 13-ին ,ժամը՝ 13:00 նույն վայրից»,-ասվումէ հաղորդագրության մեջ։