Մեծ Պահքն ընդունենք որպես փոխվելու հնարավորություն, որ մաքուր հոգով արժանանանք Տիրոջ Հարությանը
Շարունակելով Մեծ պահքի այս խորհրդավոր, դեպի Տերը գնալու ճանապարհորդությունը Արագածոտնի թեմի հոգևոր դասը, միանձնուհիներն ու հավատացյալներն այսօր կրկին մեկտեղվել էին միասնական աղոթքի:
Հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մասնակցությամբ թեմի հոգևոր դասի և միանձնուհիների՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կատարվեց Մեծ Պահքի չորրորդ միասնական ժամերգությունը:
Հավարտ ժամերգության, Ոսկեվազի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Զորայր քահանա Կարապետյանն անդրադարձավ Մեծ Պահքի խորհրդին:
Տեր Հայրն իր խոսքում անդրադառնալով Մեծ Պահքի կարևորությանը, պահքի ընթացքում աղոթական կյանքով ապրելու կարևորությանը հավատացյալի կյանքում, պատգամեց ներկաներին Մեծ Պահքն ընդունել փոխվելու, սիրելու, ներելու հնարավորություն, որպեսզի մաքուր հոգով և սրտով արժանանանք Տիրոջ Սրբալույս Հարությանը: