«Հուսով եմ՝ ինձնից չեն նեղանում». Աշոտ Փաշինյանը չի սիրում հոր հետ շրջագայել՝ ի տարբերություն քույրերի
Ես շատ փոփոխություն չեմ սիրում: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, իր ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը երբեք վարչապետի հետ այցելությունների չի մեկնում՝ ի տարբերություն իր քույրերի եւ մոր:
Հարցին՝ դուք չեք սիրո՞ւմ, թե՞ ձեզ չեն տանում, նա արձագանքեց. «Ինձ ասում են, բայց ես շատ փոփոխություն չեմ սիրում: Հուսով եմ՝ ինձնից չեն նեղանում, որ դա չեմ անում: Ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել: Ես երկրից գնալուց սիրում եմ ավելի երկար ու հանգիստ»: