Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները համաձայնագիր են ստորագրել
Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հանդիպումը, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Միխայիլ Ջանալիձեն և Էլմար Մամեդյարովը համատեղ համաձայնագիր են ստորագրել: Ըստ տեղեկության` համաձայնագրում շեշտվում է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա տնտեսական, ռազմավարական և տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող այլ հարաբերությունների ամրապնդման պատրաստակամության մասին: Ադրբեջանը և Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, և պատրաստ են օժանդակել տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Համաձայնագրում հատուկ շեշտվում է երեք երկրների տնտեսական կապերի ամրապնդման և եռակողմ տրանզիտի կարևորության մասին: