Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների համար
Ադրբեջանական Toplum TV հեռուստաընկերության դեմ այսօրվա ճնշումը Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի հարձակումն է երկրում քննադատական, անկախ ձայների վրա:
Հաղորդվում է, որ այսօր ձերբակալված 10-ից ավելի աշխատակիցները միանում են Ադրբեջանում լրատվամիջոցների տասնյակ այլ աշխատակիցներին, որոնք թիրախում են հայտնվել իրենց հաղորդումների պատճառով:
Մենք կշարունակենք ուշադիր հետևել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ ԶԼՄ-ների դեմ Ալիևի ռեժիմի արշավին և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին պատասխանատվության ենթարկել ռեժիմին ռեպրեսիաների այս ալիքի համար: