Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Էջմիածնի համայնքապետի կողմից կատարված նշանակման դեմ՝ հօգուտ Ալվինա Համբարձումյանի

Ավելի քան 2 տարի տևած պայքարից հետո, Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի մերժման որոշումը և որոշում կայացրել Էջմիածնի համայնքապետի կողմից կատարված նշանակման դեմ` հօգուտ Ալվինա Համբարձումյանի։

Դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, NEWSPRESS.am-ն անդրադարձել է Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։ Տնօրենի հավակնորդ էին հանդիսանում նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ու նրա տեղակալ Հասմիկ Ադամյանը:

Հիշեցման կարգով նշենք, որ Ալվինա Համբարձումյանն այդ պաշտոնում աշխատել է 7 տարի և ուներ աշխատանքային մեծ փորձ։

Ինչ վերաբերում է Հասմիկ Ադամյանին, ապա նա չի համապատասխանել ՀՈԱԿ-ի կանոնակարգի պահանջներին` մշակույթի ոլորտում չունենալով առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ։

Թե՛ Ալվինա Համբարձումյանը, թե՛ Հասմիկ Ադամյանը հավասար միավորներով հաղթահարել էին մրցույթի և՛ գրավոր, և՛ բանավոր փուլը։ Այս պարագայում, սահմանված հայեցակարգով, տնօրենին ընտրում է համայնքի ղեկավարը: Այս դեպքում՝ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը:

Ու չնայած Գասպարյանը պետք է ընտրեր Ալվինա Համբարձումյանին` որպես 7 տարվա փորձ ունեցող ու 3 մասնագիտական դիպլոմ ստացած մասնագետի, սակայն նա ընտրեց ընդամենը 2 տարվա աշխատանքային փորձ ունեցողին (ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակաշրջանն էլ ներառված)։ 

Քաղաքապետը, ի պատասխան Ալվինա Համբարձումյանի բողոք-դիմումի, արձագանքել է, թե չնայած Հասմիկ Ադամյանը չունի մասնագիտական ստաժ, բայց նշել է, որ նա դասավանդել է նաև անգլերեն ու պետք չէ «ուրանալ» նրա վաստակը:

Թե ինչ կապ ունի օտար լեզուն, այս դեպքում` անգլերենը, մշակույթի հետ, Ալվինա Համբարձումյանը վիճարկել է դատարանում։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը՝ պատճառաբանությամբ, թե՝ թեև Հասմիկ Ադամյանն օտար լեզվի մասնագետ է, բայց քանի որ «լեզուն մշակույթ է», ապա նա կարող է մասնակցել տնօրենի մրցույթին։

Առաջին ատյանի վճիռն Ալվինա Համբարձումյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, հստակ դիրքորոշում է հայտնել, որ եթե ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ «օտար լեզվի մասնագիտությունը» ներառված չէ` որպես հիմնական զբաղմունքի տեսակ, ապա Հասմիկ Ադամյանը չէր կարող մասնակցել տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անցկացվող մրցույթին։

Մի խոսքով` Վերաքննիչ դատարանը, ըստ էության, Ալվինա Համբարձումյանի բողոքը բավարարելով՝ վերոհիշյալ բոլոր վիճարկելի իրավական հարցերին տվել է սպառիչ պատասխաններ։

Ավելին, Դատարանը Վաղարշապատի համայնքապետարանի վրա պարտականություն է դրել հիմնավորել, որ լեզվի մասնագետը՝ օրինակ անգլերենի, փոխկապակցված է մշակույթի հետ, և դա բխում է ՀՈԱԿ-ի կանոնադրությունից։

Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ NEWSPRESS.am-ին՝  ՀՈԱԿ կանոնադրության մեջ նման հիմնավորում չկա։

Այնպես որ, այս գործում, կարելի է ասել, կայացվել է արդար որոշում, և Ալվինա Համբարձումյանն այս փուլում հաղթելով՝ էականորեն բարենպաստ պայման է ստեղծել «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում հաստատվելու համար։


Արմինե Մկրտումյան