Աշոցքում ձյուն է տեղում, Արթիկում՝ ձնախառն անձրև․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Մարտի 6-ին՝ ժամը 19։20-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»։