Վանաձորի ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել. (տեսանյութ)
Լոռու մարզում ուժեղ քամու հետևանքով պոկվել են որոշ դպրոցների և բնակելի տների տանիքները, արմատախիլ են արվել ծառեր ու վնասվել են էլեկտրասյուններ:
Այս մասին տեղեկացնում է newspress.am-ի թղթակիցը: Նրա փոխանցմամբ` Վանաձորում ժամը 15:00-ի սահմաններում, ուժեղ քամին հաստաբուն եղևնի է տապալել, որն ավելի ուշ մասնատվել և տարհանվել է համապատասխան ծառայության աշխատակիցների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում