Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակոցներ արձակողը հայտնի փաստաբանի որդի է. ոստիկանները հայտնաբերել են նրան
Օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակոցներ արձակողը հայտնի փաստաբանի որդի է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ՝ վնասելով պատուհանները։
Իրավապահները հայտնաբերել են կասկածյալին, ում տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։
Պարզվել է նաև, որ նա ոչ միայն կրակոցներ է արձակել թաղապետարանի պատուհանների ուղղությամբ, այլ նաև թաղապետարանի հերևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։