ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստանին` Իրանին Սու-30 ինքնաթիռներ չվաճառել
Իրանին Սու-30 ինքնաթիռներ վաճառելու մտադրության համար ԱՄՆ Արտաքին գործերի նախարարությունից զգուշացրել են Ռուսաստանին և Իրանին: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
ԱՄՆ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարկ Թոները զգուշարել է Ռուսաստանին և Իրանին, որ Սու-30 ռազմական ինքնաթիռների վաճառքը Իրանին հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած որոշմանը: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 2231 ընդունած որոշման համաձայն Իրանը հզոր ռազմական տեխնիկա գնելու դեպքում պետք է ստանա Անվտանգության Խորհրդի համաձայնությունը:
Նա հիշեցրել է, որ Իրանին նմանատիպ զինտեխնիկա վաճառելու դեպքում Իրանը և նրան վաճառող երկիրը պետք է ստանան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Իրանը մտադիր է Ռուսաստանից գնել 8 մլրդ դոլարի զենք և զինամթերք: Այս գումարի մեջ մեծ մաս են կազմելու Սու-30 ռազմական ինքնաթիռները, որոնք համաձայնության դեպքում մինչև այս տարվա վերջ պետք է մատակարարվեն Իրան: