Նախագահի փեսայի ընկերը` ՀՅԴ ցուցակում, Արծվիկ Մինասյանից հետո
Դաշնակցությունը դեռ չի հստակեցրել, թե ով է խորհրդարանում հայտնվելու, երբ Արծվիկ Մինասյանը մանդատը վայր կդնի և կնշանակվի էկոնոմիկայի նախարար: Այս պահին դաշնակցականները դժվարին իրավիճակում են: Համամասնական ցուցակում Արծվիկ Մինասյանից հետո Կարեն Շախմուրադյանն է: Բայց նա կուսակցական չէ և դաշնակցությունը չի ուզում մանդատը տալ: Հաջորդը շրջանառվում են ԱԺ նախկին դաշնակցական պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի անունը և Արա Նռանյանի անունները:
ՀՅԴ-ն դժվարին իրավիճակում է, քանի որ Կարեն Շախմուրադյանը նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերներից է, ակտիվորեն շրջանառվում էր, որ ՀՅԴ համամասնական ցուցակում հայտնվել է հենց այդ պատճառով: Կարեն Շախմուրադյանը նաև գործարար է «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատերն է: Կարեն Շախմուրադյանը, որ պատգամավոր դառնալու հաշվարկով է ցուցակ մտել եւ առաջին 10-յակում հայտնվելու համար, ըստ շրջանառվող լուրերի, խոշոր գումար է վճարել, մասնավորապես` խոսքը գնում է շուրջ 1 մլն-ի մասին: