Բա մեզ պե՞տք ա դժգույն ու դժբախտ ԱռՔա-ն. ու այդպես լինելու է Ar-ով սկսվող ցանկացած բանի հետ. Դավիթ Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հայրապետյանն անդրադարձել է ապրիլի 15-ից arca.am հավելվածով գործառնությունները դադարեցնելուն։
Նա մասնավորապես գրել է.
«Սկզբում փակեցին ԱռՔա քարտից քարտ փոխանցումները, թե բա անվտանգության խնդիրներ են եղել, այժմ փակում են ԱռՔա ծառայությունները ֆիզիկական անձանց համար, թե բա բիզնեսի սպասարկման է ուղղելու ողջ ջանքերը։
Կանխատեսեմ, որ որոշ ժամանակ անց կփակվի նաև ԱռՔա պրոցեսինգը, թե բա հենա էդ գործը Վիզան, Մաստեր ու Միրը անում են, բա մեզ պե՞տք ա դժգույն ու դժբախտ ԱռՔա-ն։
Ու այդպես լինելու է Ar-ով սկսվող ցանկացած բանի հետ»։