Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» ԲԿ-ից. ավագանու ՔՊ-ական անդամ
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել 44-օրյայի մասնակից Ալբերտ Հավհաննիսյանի նկարը «Երևան» բժշկագիտական կենտրոնից հանելու թեմային:
«Հարգելիներս Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի «պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքի պատից: Հարցը նրանում է, որ բաժանմունքն է տեղափոխվել նույն ԲԿ-ի այլ հատված, որտեղ և փակցվել է վահանակը»,- գրել է Սարգսյանը: