Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»

Երազիս ասել է՝ «մա՛մ, ես ողջ եմ, էլ չլացես». գոնե փոխանակում լիներ, հերի՛ք է՝ ի՞նչ բարի կամքի դրսևորում…

ԱԱԾ-ն երեկ հայտարարեց՝ օրերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որի մոտ նաև զենք է եղել, որպես «բարի կամքի դրսևորում» կվերադարձվի Ադրբեջան:

Ի՞նչ են զգում այն ծնողները, որոնց որդիները տարիներով Բաքվի բանտում են, որոնց գտնվելն ադրբեջանական գերության մեջ Ալիևի ռեժիմը չի ընդունում, թեև հարազատները և իրավապաշտպան կազմակերպությունները նրանց նույնականացրել են տեսանյութերով: Ի՞նչ են զգում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հույսը չեն կորցնում, որ մի օր, Աստված տա...

2020 թվականի սեպտեմբերի 26-ից առ այսօր Մանյա Երկնափեշյանը որդու՝ ժամկետային զինծառայող Սերգեյ Անանյանից ոչ մի տեղեկություն չունի։ 

MediaHub-ի հետ զրույցում նա նշել է, որ վերջին անգամ խոսել է պատերազմից մեկ օր առաջ՝ երեկոյան։ Հաջորդ օրն առավոտյան սկսվել է պատերազմն ու տևել 44 օր։ Այդ ընթացքում տիկին Մանյան լսել է միայն, որ Ջրականում (Ջաբրայիլ) թեժ մարտեր են․ որդու մասին առ այս պահը լսել է միայն ոչ հստակ՝ իրարամերժ տեղեկություն։ 

«Հրամանատարներն ու ընկերները խուսափում են առերես հանդիպումից։ Դասակի հրամանատարն ասել է, որ խմբերի են բաժանվել, 3 հոգի գնացել են այլ ուղղությամբ, Սերգս ու ևս 5 հոգի 119 մարտական դիրք, դասակի հրամանատարին էն 3 հոգուց մեկն է ասել, ով զոհվել է, այսինքն՝ հնարավոր է, և այդ տղան հանդիպած էլ չլինի, որովհետև տարբեր ուղղությամբ են եղել։ Հետո Ջրականի ուղղությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել, արդյունք չեն տվել անգամ այնտեղից բերված մասունքները՝ ԴՆԹ հետազոտությամբ»,- ասել է Մանյա Երկնափեշյանը։ 

Տավուշի մարզի Կողբ գյուղից Սերգեյի հարազատները 2022-ին գնացել են Արցախ, հանդիպել հրամանատարական կազմի հետ։ Հակառակ ծնողների ցանկությանը, հանդիպում այդպես էլ պատասխանատու անձանց հետ տեղի չի ունեցել։ Մեկն ասել է՝ զոհվել է, մյուսներն ասում են՝ չեն տեսել։ 

«Մեկը մյուսից տարբեր ինֆորմացիա են տվել։ Արդեն 3 տարի ու կես, մենք անորոշության մեջ ենք։ Ես հավատում եմ Աստծուն, իմ Սերգեյին եմ հավատում ու իմ երազներին։ Երազիս ասել է՝ «մա՛մ, ես ողջ եմ, էլ չլացես», մտածում եմ՝ այդ տարածքից գերեվարվել է»,- ասել է մայրը։

Ողջ մնացածները խուսափում են հանդիպումից, կամ տարբեր լուրեր են հայտնում ընտանիքին։ Իսկ Անանյանների ընտանիքը շարունակաբար սպասում է հրաշքի՝ հավատալով դրան։ «Զոհված տղաններից մեկը Լյուդվիգ Ավդալյանն է, ում, կարծեմ, ադրբեջանցիները սպանված վիճակում վիդեո էին տարածել: Ուզում էի զանգեի էդ տղայի պապային, գուցե ինչ-որ բան իմանային, բայց չկարողացա... նախ՝ իրենց կրկին անգամ չցավեցնելու, հետո էլ՝ երևի ինձ»։

Զինվորի մայրը երեկ լսել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի հատվածում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Վրդովվել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ իր լեզվով չի խոսում։

«Էնքան սխալ կա այս պետության մեջ, չգիտես՝ որն ասես։ Մենք բարի ազգ ենք, բայց Ադրբեջանի պես պետության հետ, որտեղ դեռևս գերեվարվածներ կան, որոնց հստակ թիվն ու անունները չգիտենք, պետք է փոխանակում լիներ, հերի՛ք է, որքան բարի կամք դրսևորեցինք։ Միևնույն է, տարիներ շարունակ ոչինչ չենք ստանում, քան արհամարհանք»,- վրդովված հավելել է նա։