Էդ լուրը մենակ դուք եք տենց ծանր տանում․ դա իմ խնդիրը չէ․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողներին, ադրբեջանցի գերուն Բաքվին վերադարձնելու մասին
Էս երկրի հետ կապված լուրերը մենակ դուք եք տենց ծանր տանում, ժողովուրդ։ Այսպես արձագանքեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հարցին, երբ վերջիններս հետաքրքրվեցին նրանից, թե ինպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները, որպես բարի կամքի դրևորում, գերեվարված ադրբեջանցի զինվորականին որոշել են հանձնել Բաքվին։
«Ամեն ինչի մեջ քթներդ մտցնում եք, ժողովուրդ»,- ասաց Սասուն Միքայելյանը լրագրողներին։
Նա նշեց, Հայաստանն էլ գերիներ ունի Բաքվում։ ԵԿՄ նախագահի խոսքով` գերուն վերադարձնելն ազգային անվտանգության ծառայության խնդիրն է ու նրանք գիտեն, թե ինչ են անում։
«Դա իմ խնդիրը չէ։ Մեր խնդիրը սահման պահելն է»,- ասաց Սասուն Միքայելյանը։