ՄԱԿ-ի ճամբարի վրա հարձակման հետևանքով 18 մարդ է մահացել
Հարավային Սուդանի Մալակալ քաղաքում ՄԱԿ-ի ճամբարի վրա հարձակման հետեւանքով 18 խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը:
«Առնվազն 18 մարդ է սպանվել, որոնցից երկուսը MSF-ի տեղի աշխատակիցներ են: Նրանց վրա հարձակվել են իրենց տներում: Հիվանդանոց է տեղափոխվել 36 վիրավոր»,-ասված է MSF-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է RG-ն: