ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատելու համար. GALLUP- հարցման արդյունքները
Փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ն իրականացրել է հարցում։ Առաջարկվող հարցերի շարքում եղել է նաև` արդյոք ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկո՞ւմ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանի գերեվարությունից ազատելու համար։
Հարցվածների 13.5 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ այո, 12.4 տոկոսը՝ միանշանակ այո, 15 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 44.4 տոկոսը՝ միանշանակ ոչ։
Հարցումն իրականացվել է 1100 քաղաքացու շրջանում։