Ինչպես են քաղաքացիները գնահատում Ֆրանսիայի հետ փոխգործակցությունը. GALLUP-ը «Французский Поцелуй» խորագրով հարցում է կատարել
«GALLUP International Association»-ն անցկացրել է «Французский Поцелуй» խորագրով հարցում։ Հարցվողներին է առաջարկվել պատասխանել նաև այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Ֆրանսիայի հետ համագործակցությունը։
Հարցվողների 56.2 %-ը լիովին դրական է համարել Ֆրանսիայի հետ փոխգործակցությունը, ավելի շուտ դրական` 25,9 տոկոսը, և ավելի շուտ բացասական` 4,7 % և ընդհանրապես բացասական` 9.6%։
Այս հարցին դժվարացել է պատասխանել 3.5 %-ը։
Իսկ ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ հարցադրման արդյունքում պարզվել է, որ եթե նախորդ տարի հարցվողների 46 %-ը վստահ էր, որ զենք կարելի է ստանալ Ֆրանսիայից, ապա այս տարի նրանց թիվը նվազել է. այժմ մոտ 32 %-ն է կարծում,որ Ֆրանսիան հուսալի է` ռազմաքաղաքական օգնություն ցուցաբերելու մեջ։
Հաջորդ տեղն այս առումով զբաղեցնում է Ռուսաստանը, որը ևս այնքան էլ հուսալի չի թվում ՀՀ քաղաքացիներին։
Եվ ընդհանրապես, հարցվածների մեծ մասը կարծում է, որ չկա նման երկիր, մյուս մասն էլ դժվարացել է այս հարցին լիարժեք պատասխան տալուց։
Ներկայացնում ենք հարցման աղյուսյակը.