Այս շենքն ավերողների գլխին իրենց տանիքը պետք է փուլ գա, միայն այդ դեպքում նրանք կհարգեն հային և նրա ստեղծածը. Չալաբյան
Ըստ տարածված տեսագրության, թշնամին հանգստյան օրերին ավերել է Արցախի Ազգային ժողովի շենքը. այն Արցախի ազգային զարթոնքի և հաղթանակի կենդանի խորհրդանիշներից էր, և այժմ էլ դարձավ մեր ցավալի պարտության առաջին զոհերից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նաև նշել է.
«Թշնամին ավերել և ավերելու է հայ ժողովրդի քրտինքով ստեղծված ցանկացած բան, մինչև հայ ժողովուրդը չհամախմբվի, դաժան հակահարված չտա այս թշնամուն, և դուրս չշպրտի նրան իր հայրենիքի ցանկացած անկյունից: Այս շենքն ավերողների գլխին իրենց տանիքը պետք է փուլ գա, միայն այդ դեպքում նրանք կհարգեն հային և նրա ստեղծածը»: