Կասկադի վերին հատվածը վերադարձվել է Երևանին. այնտեղ ծրագիր կիրականացվի
Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը` 11.5 հա տարածքով: Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հիշեցրեց, որ այդ տարածքում շինարարությունը դեռ խորհրդային տարիներից մնացել է անավարտ:
«Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, ինչի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- ասաց Ավինյանը` հավելելով, որ ֆրանսիացի ճարտարապետները համաձայնել են տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ: