ՀԲԸՄ նախագահի պաշտոնում Պերճ Սեդրակյանին կհաջորդի Սեմ Սիմոնյանը
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, 2024 թ.-ի աշնանը կթողնի ՀԲԸՄ նախագահի պաշտոնը 22 տարի պաշտոնավարելուց և 47 տարի որպես Կենտրոնական վարչության անդամ լինելուց հետո։ Այս մասին հայտնում են միությունից։
Փետրվարի 24-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ, միաձայն առաջադրեց Սեմ Սիմոնյանի թեկնածությունը ՀԲԸՄ- ի հաջորդ՝ ութերորդ նախագահի պաշտոնում:
Սիմոնյանը պաշտոնապես կընտրվի ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում 2024 թվականի հոկտեմբերի 12-ին։ Սեդրակյանը կմիանա Հոգաբարձուների խորհրդին:
Սեմ Սիմոնյանը 2000-2019 թթ.-ին եղել է Կենտրոնական վարչության անդամ։ Ներկայումս ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Կյանքի ընթացքում՝ որպես գործարար, ճարտարագետ և բարերար իր բազմաթիվ նախաձեռնություններին և ձեռքբերումներին զուգընթաց՝ նա ակտիվ կերպով ներգրավված է եղել ՀԲԸՄ-ի գործունեության մեջ:
Սիմոնյանը և իր տիկինը՝ Սիլվան, Լիբանանում ՀԲԸՄդ պրոցների շրջանավարտներ են: