Շարմազանովը բարեգործ չէ, Աշոտյանն էլ վատ տրամադրություն ու տեսք չունի (տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ նիստը նախատեսված էր 20:00–ին, սակայն սկսվեց մեկ ժամ ուշացումով:
Հանրապետականները խուսափում էին շփվել լրագրողների հետ: Միայն Արմեն Աշոտյանը կարճ արձագանքեց լրագրողներից մեկին, ով Աշոտյանին հարցրեց թե քաղաքական կառիերայի մայրամուտում է, ինչպիսի տրամադրություն ունի. «ես ցանկանում եմ քո կյանքի մայրամուտում իմ նման տրամադրություն և տեսք ունենաս», -ասաց Աշոտյանը:
Հաջորդը աչքի ընկավ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ տատիկի գլխավորությամբ նրան մոտեցան մի շարք կանայք ու խնդրանքներով դիմեցին, այդ թվում գումար խնդրեցին: Կանանցից մեկն ասաց, որ հույն ընտանիքից է: Շարմազանովն էլ հորդորեց իրենց հարցերը գրավոր դիմումով փոխանցեն, խոստացավ կուսումնասիրեն, օրենքի շրջանակում կփորձեն օգնել:
Ինչ վերաբերում է գումարային հարցերին, ապա Շարմազանովն ասաց. Բիզնեսմեն չեմ, բարեգործ չեմ:
Մանրամասները` տեսանյութում