ՔՊ-ն Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Գարեգին Բաղրամյանն այսօր իշխող խմբակցության կողմից կրկին ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 67-ը, ովքեր էլ կողմ են քվեարկել Բաղրամյանի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ Բաղրամյանը մինչ այժմ էլ ղեկավարում էր ՀԾԿՀ-ն. ժամկետը լրանալու կապակցությամբ կառավարությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը։