Քանդվելու են ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տներ․ բնակիչները նախապես տեղեկացված չեն եղել․ Մարությանն ահազանգում է
Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները, գրել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Տեղեկացնում ենք, որ այսօր Երևանի քաղաքապետի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:
Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր՝ տարածքն ազատելու համար:
Խնդրում ենք անդրադառնալ այդ խնդրին»,- գրել է նա։