Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Քաղաքականություն

Այս սպեկուլյացիան ինձ չէր մտահոգի, եթե խոսքը չլիներ մեր հանրության վերլուծական միտքը բթացնելու գործընթացի մասին․ Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տարբեր հարցազրույցներում որոշ փորձագետների պնդումներին, թե Էրդողանը Ալիևին զգուշացրել է Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չկիրառել։

Նա մասնավորապես գրել է. «Մեծ սպեկուլյացիա՝ փոքր երկրում.

Մեկ շաբաթ շարունակ, տարբեր հարցազրույցներում որոշ փորձագետներ պնդում են, թե Էրդողանը Ալիևին զգուշացրել է Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չկիրառել։ Սա կապում են Թուրքիայի ձգտումների հետ՝ հաճոյանալ արևմուտքին։

Եթե այս ձևակերպումնեը՝ մասնավորապես այն, որ Էրդողանը կարող է Ալիևին նման կոչ հնչեցնել, ինձ աբսուրդային չթվային, այսքան ժամանակ չէի ծախսի հասկանալու համար, թե ինչպես փչվեց այս փուչիկը։

Փետրվարի 19-ին վերընտրվելուց հետո, առաջին անգամ Ալիևը, բնականաբար, մեկնում է Անկարա։ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նրանք հանդես են գալիս հայտարարություններով։ Էրդողանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կարևորելով՝ ասում է, որ «այս գործընթացում մենք միասին ենք գործում՝ Ադրբեջանի հետ ուս ուսի տված», ապա շարունակում՝ «շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Վստահ եմ, որ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը՝ երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի տեսանկյունից»։ Ընդ որում, սա խաղաղության պայմանագրի շուրջ Էրդողանի ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին հայտարարությունն է, որը մշտապես համեմվում է ադրբեջանական պահանջներով։ Ինչպիսի հիվանդ երևակայություն կամ չար մտադրություն պետք է ունենալ, ասելու համար, թե սա Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական կոչ է…

Սա դեռ ամենը չէ, Էրդողանը բառացի շարունակում է. «Կոչ ենք անում երրորդ կողմերին կառուցողական ներդրում ունենալ գործընթացում, այլ ոչ թե թունավորել այն»։ Մեր ռուսատյաց գործիչները, որ չեն կարող մեկ հանրային խոսք ասել առանց կրկնելու «ռուս-թուրքական դաշինք» արտահայտությունը, այս անգամ չգիտես՝ ինչու որոշել են, որ այս խոսքը ուղղված է Ռուսաստանին։ Այո՛, Էրդողանը հստակ չի նշում, թե ում է ուղղված իր խոսքը։ Կարելի է ենթադրել, որ այն ուղղված է Ֆրանսիային, քանի որ մինչ այդ հենց Ֆրանսիային էր Ադրբեջանը մեղադրում կողմնապահ լինելու մեջ։ Ադրբեջանը ինքն է խոսել ռուսական միջնորդության մասին, Թուրքիան որևէ այլ ֆորմատում, քան հենց ռուսականը, ներգրավված չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ո՞ր տրամաբանությամբ այս խոսքը պետք է ուղղված լիներ Ռուսաստանին։

Ապա գալիս է ամենահետաքրքիր մասը, Էրդողանն ասում է. «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ օրեր առաջ երկու երկրների սահմանին տեղի ունեցած իրադարձությունները չեն կրկնվի։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր եղբայր, Ադրբեջանի բանակի վիրավորում ստացած զինծառայողին»։ Փորձագետ, թե լրագրող, ով գիտի, որ այդ դեպքի կապակցությամբ Հայաստանի ՊՆ-ն անմիջապես և պաշտոնապես ընդունել է, որ կրակոցը եղել է հայկական կողմից և խոստացել հետաքննել, մտքով անգամ չի անցնի ասելու, թե Էրդողանը Ալիևին է հորդորում այլևս նման բան չանել։

Այն մարդիկ, ովքեր հայկական տիրույթում խոսել են այս ամենի մասին, ոչ թե դիտել են բուն ասուլիսը, այլ կարդացել դրա մասին արձագանքները։ Դրանցից ամենաշատը տարածում է ստացել «Ֆրանս պրես» գործակալության հոդվածը, որտեղ Էրդողանի խոսքը ներկայացվում է որպես կշտամբանք Ալիևին։ Սրան գումարվել է նաև ադրբեջանցի ընդդիմադիր Ալի Քերիմլիի գրառումը, որտեղ նա որպես «թունավորող» կողմ է համարում Ռուսաստանին։ Նախ՝ հավանաբար նա ևս ընթերցել է «Ֆրանս պրեսի» նյութը, ապա որովհետև ինքն էլ է նույնպիսի հակառուս, ինչպիսին մեր տիրույթում այս թեմաները շոշափող մարդիկ։

Այս սպեկուլյացիան ինձ չէր մտահոգի, եթե խոսքը չգնար մեր հանրության վերլուծական միտքը բթացնելու գործընթացի մասին։ Ըստ այդ աբսուդային վերլուծությունների, Թուրքիան էլ է խաղաղության և Ադրբեջանին զսպելու կողմնակից, ինչը ամենևին այդպես չէ, և չի էլ կարող լինել։ Եթե նման վերլուծություններ են իրականացվում նաև կառավարության շենքում, ապա սարսափում եմ պատկերացնել, թե ուր կարող է մեզ հասցնել դրանից բխող արտաքին քաղաքականությունը։

Էրդողանի ելույթի մեջբերումները ուղիղ էին, ինչում կարող եք համոզվել՝ թարգմանությամբ դիտելով այդ ասուլիսը»։