Դավիթ Բալայանը ՍԴ անդամ չընտրվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը
ՍԴ անդամի ընտրության համար կազմակերպված փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 107 պատգամավորից 32 ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել թեկնածությանը։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
ՔՊ պատգամավորների չմասնակցելու հետևանքով Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր։