Որքա՞ն պետք է վճարեն Կոնդի բնակիչները՝ սեփականության վկայականի համար. պարզաբանում
Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ կադաստրային արժեք է համարվելու 139 000 և 214 000 դրամը` ըստ գոտիավորման։
Կոստանյանը պարզաբանել է` եթե քաղաքացին ունի 50 քմ-ի սեփականության վկայական, բայց սահմանների ճշգրտումից հետո փաստացի ունենում է 100 քմ-ի սեփականության վկայական, պետք է վճարում կատարի հետևյալ կերպ.
Կոստանյանը շեշտել է, որ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշված գումարները չեն վերաբերում ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին։