Գագիկ Մելքոնյանը հաստատեց՝ իր տան մոտ ռումբ է պայթել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթյուն է եղել․ իրավապահները ժամանել, ստուգել են, փորձաքննություն են իրականացրել։ Այս մասին լուրը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց պատգամավորը։
Նա պարզաբանեց, որ դեպքը եղել է մոտ 10 օր առաջ։
«,Իրավապահ մարմինները մինչև հիմա զբաղվում են, մեր տան մոտ չի եղել՝ մեր հարևանի բակում: Կասկածներ չունեմ, թե ովքեր են»,-ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ դեռ ոչինչ հայտնի չէ։
Հարցին, թե կա՞ մեկը, ով ցանկանում է իրեն ֆիզիկապես ոչնչացնել՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Չեմ կարծում»։