Ադրբեջանն օգնում է Թուրքիային` ՌԴ մաքսանենգ լոլիկների ներկման գործում
Ադրբեջանից և Իրանից պարտավորությունների կատարման ստուգումների ընթացքում պարզվել է, որ Թուրքիայից չթույլատրված արտահանում է կատարվում, քանի որ հունվարին Ադրբեջանը ավելացրել է դեպի Ռուսաստան լոլիկի արտահանումը 5 անգամ: Այս մասին Interfax.ru-ին տեղեկացրել է Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Կառույցին անհասկանալի է, թե ինչպես Ադրբեջանը կարող է այդպես կտրուկ ավելացնել ջերմոցային լոլիկների արտահանման ծավալները: Ի դեպ, ֆիտոսանիտարական հավաստագրում նշվում է, որ այն արտադրվել է Ադրբեջանում:
Россельхознадзор-ը արդեն Ադրբեջանի իշխանություններին համապատասխան նամակ է ուղարկել: Դանկվարտը չի բացառում, որ ռուս տեսուչները ստուգումների համար կմեկնեն Ադրբեջան, որպեսզի դադարեցնեն վերաարտահանումը:
Միաժամանակ Իրանից ապրանքների ստուգումը ցույց է տվել, որ այդ երկիրը կատարում է իր պարտավորությունները և Թուրքիայի գյուղմթերքի վերաարտահանում չի թույլատրվում:
Հիշեցնենք, որ բանջարեղենի, մրգերի և մի շարք այլ ապրանքների ներկրումը Թուրքիայից ՌԴ արգելված է հունվարի մեկով: