Մարտի 1-ից Երևանի մի քանի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Խոսքը նշված խաչմերուկների մասին է.
- Իսաբեկյան - Դուրյան
- Արտաշիսյան - Հովսեփյան
- Դավիթ Բեկ - Գաջեգործներ: