Newspress.am-ը փաստարկների ամբողջական հավաքագրումից հետո կդիմի դատախազություն
Newspress.am-ը բոլորովին վերջերս արձանագրեց, թե ինչպես է բարեգործությունը վերածվել անձնական և միջանձնային բիզնեսի:
Ծնողազուրկ, անառողջ, սոցիալապես անապահով երեխաների համար տարիներ շարունակ Գերմանիայից Հայաստանի մանկական ասոցիացիային ուղարկված սնունդով, հագուստով տուփերը, տևական ժամանակ է, որ վաճառվում են Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասում:
Newspress.am-ի խմբագրությանը վերը նշված հասցեի հարևաններից մեկի միջնորդությամբ առաջարկվել է գնել 15 հազար դրամով:
Ի սկզբանե Վարուժան Սեդրակյանի ղեկավարած ասոցիացիան է տարիներ շարունակ իրականացրել այս արկղերի բաշխումը: Ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանը Newspress-ին տեղեկացրեց, որ արկղերը բաժանել է գիշերօթիկ դպրոցներին, մանկատներին և մոտ 6 տարի առաջ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, Վարուժան Սեդրակյանը բաշխումն իրականացրել է իր կազմակերպության հետ աշխատող մոտ 78 ՀԿ-ների միջոցով: Մեզ հետ զրույցում Վարուժան Սեդրակյանը չժխտեց, որ ինքը ի վիճակի չէ վերահսկել 78 ՀԿ-ների աշխատանքը, մինչդեռ այս պարագայում վերահսկողության պատասխանատվությունը բացառապես վերապահված է Վարուժան Սեդրակյանին:
Կառավարության Վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն պետ Սիմոն Տեր-Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարիների ընթացքում բարեգործությունը առևտրի վերածված դեպքեր ևս գրանցվել են և գործերը ուղարկվել են դատախազություն:
Newspress.am-ը բոլոր փաստարկների ամբողջական հավաքագրումից հետո կդիմի դատախազություն:
Այլ մանրամասները և այս մասին պատմող տեսանութը` րոպեներ հետո: