Վաղարշապատում բախվել են Toyota-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանն ու հայտնվել մայթին
Երեկ՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան - Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա Արսեն Կ.-ի վարած Toyota մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Արթուր Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Վահան Վահանյանն ու պարեկ Գագիկ Տերտերյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։