Գյունդողանին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
«Յուվենտուսը» նախապատրաստվում է ամռանը ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին:
Ինչպես տեղեկացնում է «Tuttosport»-ը, ակումբն արդեն սկսել է բանակցություններ է վարում 25-ամյա ֆուտբոլիստի ձեռք բերման համար:
Նշենք, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: