Կիրա Նայթլին հնարավոր է կատարի Եկատերինա երկրորդի դերը
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին կարող է կատարել ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի դերը: Այս պահին արտիստուհու հետ բանակցություններ են ընթանում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Սցենարի հեղինակը Կրիստինե Լորեն Անդերսոնն է: Նրա տեքստերը Հոլիվուդում 2014թ-ին գրավել են լավագույն սցնեարիստների այսպես կոչված «սև ցուցակը»: Ֆիլմի ռեժիսորը Բարբարա Սթրեյզանդն է:
Ինքնակենագրական ֆիլմը նվիրված է լինելու Պյոտր 3-րդի հետ Եկատերինայի ամուսնությանը և նրա գահակալությանը:
Բ. Սթրեյզանդի ռեժիսորական նախորդ փորձը 1996թ-ի «Հայելիի երկու երեսը» ֆիլմն է: Ռուս կայսրուհու մասին ֆիլմը Սթրեյզանդի 4-րդ աշխատանքն է: