Ես հավատում եմ իմ բարեկամի անմեղությանը. Ալեն Սիմոնյանը չի ուզում խառնվել իրավական գործընթացին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ իր եղբոր կինը մեղավոր չէ։
«Ես հավատում եմ իմ բարեկամի անմեղությանը»,- ասաց նա` լրագրողների հետ զրույցում։
Ալեն Սիմոնյանն իր այս համոզմունքն ամրապնդել է, երբ երբ ծանոթացել է գործին։
«Երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է»,- ասաց նա` հավելելով, որ ոչ ուզում է, ոչ էլ միտք ունի խառնվել իրավական գործընթացին։
Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանը պնդեց՝ եթե մարդը մեղավոր է, անկախ նրանից, թե ով է, պետք է կրի համապատասխան պատիժ։
«Դա բոլորին է վերաբերում»,- նշեց նա։