Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Երևանում փետրվարի 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ:
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։