Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Քաղաքականություն

Մեր օրերի հերոս, թե հարկերի մատերիալ․ Էլինար Վարդանյան

Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները շատ կարճ ժամանակահատվածում որոշեցին, որ քաղաքացին իր բարեկեցությունը պետք է ապահովի օրերցօր բարձրացող հարկերի, տուրքերի ու վճարումների հաշվին։ Մի կողմից պետք է վճարի բարձր հարկերը, մյուս կողմից՝ բարեկեցիկ լինի։ Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոպանչիների» հետաձգված հարկը միակը չէր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էապես բարձրացել են հարկերը, տուրքերն ու վճարները։ Առաջիկայում ևս սպասվում են հարկային նոր փոփոխություններ։

2023թ. հուլիսի 1-ից  նոր կարգով են հարկվում միկրոձեռնարկատիրության սուբյեկտները։ Հարկը հաշվարկվում է վճարվող աշխատավարձի 20 տոկոսի չափով։ Այսինքն, մեկ աշխատողի համար միկրոձեռնարկատիրության դեպքում ոչ թե հաստատուն 5 հազար դրամի չափով է եկամտային հարկ վճարվում, այլ գործատուն  վճարում է  20 տոկոս եկամտահարկ։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի նպատակն էր փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման հարմարավետ և պարզ պայմաններ: Արդյունքում միկրո-ով աշխատելը դարձել է շատ բարդ և ոչ ցանկալի։

Հաջորդ տարվանից ամբողջական ծավալով կգործի գույքահարկի մասին օրենքը։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի վերջնական բեռը։ Իշխանություններն, օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ. ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։

Երևանում կտրուկ բարձրացել են  շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը։ Կառուցապատող ընկերություններն արդեն նախազգուշացնում են, որ նորակառույց շենքերի, առանց այն էլ ոչ մատչելի, բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։  Տուժելու են և կառուցապատողները, և բնակարան ձեռք բերող քաղաքացիները։

2024թ-ի սեպտեմբերից հավելյալ պետական տուրք են վճարելու տաքսու վարորդները։ Առցանց պատվիրված յուրաքանչյուր տաքսի-փոխադրման համար կգանձվի վճար, որը մինչև 2026թ. կհասնի 5 տոկոսի։ Պահանջվելու է նաև տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ և էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Սա կարող է ազդել նաև տաքսու գների բարձրացման վրա։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական և նոտարական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից՝ բացառել գործունեության այս տեսակները շրջանառության հարկի համակարգում: Ի՞նչ հետանքներ կարող է ունենանալ այս որոշումը. մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես կփակվեն, իսկ փաստաբանական ծառայությունների արժեքը կբարձրանա։ Իհարկե էլի տուժելու է սովորական քաղաքացին։

Բայց այստեղ նշմարվում է նաև թաքնված դրդապատճառ՝ պատժել փաստաբանական հանրույթին, որը հակադրվում է իշխանության իրավական կամայականություններին։

Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Հարկումը հետաձգվեց, բայց որ առաջիկայում «խոպանչիները չեն պլստալու», բոլորին է հասկանալի։ Վարչապետի կառավարության նիստի մեկնաբանությունը դրա մասին էր՝ եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, մի երթևեկեք։

Այս տարվա հունվարից Երևանի կենտրոնում առանձնացված կարմիր գծերից օգտվելու տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի՝ իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը վարորդները հայտնվեցին բեռի տակ։

Բարձրացել են դատարան դիմելու տուրքերը, առաջիկայում կթանկանա տրանսպորտը, կներդրվի առողջապահության ապահովագրման համակարգ։ Իսկ թե էլ ինչ պարտադիր վճարներ կծագի այս իշխանության գլխում, գուշակելն անշնորհակալ գործ է։

 «Եթե սիրում ես հայրենիքդ, վճարիր հարկերդ»։ Բայց ստացվում է, որ իշխանությունը հայրենիք ասելով հասկանում է իրեն՝ հարկերը անհրաժեշտ են քաղաքապետի «թագադրման», ամանորյա անճաշակ, անհասկանալի ձևավորման, ծառայողական թանկարժեք մեքենաների և էլի բազում աբսուրդի հասնող ծախսերի համար։

Հարկ վճարելը հերոսություն չէ։ Բոլոր նորմալ պետություններում դա քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանն ու հարկերի հաշվին կատարվող ծախսերին։