Ես էլ ունեմ փարոսիկներ, բայց իմ շարասյունը երբևիցե խախտում չի անում. Վահե Ղազարյան
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հաստատում է՝ ըստ անհրաժեշտության, պետական գերատեսչություններն ունեն իրավունք, որ նրանց ծառայողական և ուղեկցող մեքենաները երթևեկեն փարոսիկներով։
ՆԳ նախարարը ևս ունի այդ իրավունքը, սակայն լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր իրավունքը չի չարաշահում։
«Ես էլ ունեմ փարոսիկներ, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել օրենքի շրջանակներում: Իմ շարասյունը երբևիցե խախտում չի անում: Կոնկրետ ՔԿ-ի հետ կապված, կարող է անհրաժեշտ լինել հրատապ կարգով գնալ դեպքի վայր: Բնական է, որ պետք է փարոսիկները, ձայնային ազդանշանները միացնելու միջոցով ճանապարհը բացեն, որ կարողանան շուտ հասնել դեպքի վայր»,- ասաց Վահե Ղազարյանը։