Քաղաքաշինության նախարարը` Արամի 30 շենքի և հին մառանների մասին
Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն նշեց, որ դիմել է «Հին Երևան» նախագծի տնօրենին, որ Արամի 30 շենքը վերականգնվի այնտեղ. «Արամի 30-ը հուշարձանների ցանկում չի եղել, սակայն դրա չափագրություններն ունենք»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի մտահոգությանը, որ «Դոլմամայի» տարածքում գինեգործների համար կարևոր նշանակություն ունեցող նկուղներ կան, նախարարն ասաց, որ «Դոլմամայի» դիմաց՝ Աբովյանի անկյունում, կա ևս հուշարձան-շենք, որը նույն կառուցապատողինն է, և այնտեղ ևս կան նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվելու և զարգացվել են: Նա վստահություն է հայտնել, որ նկուղները չեն քանդվելու: