Եվս մեկ խոշոր պայթյուն` Թուրքիայում
Այսօր առավոտյան ևս մեկ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի այլ հատվածում: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Անկարայում երեկ տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո դեռ ուշքի չեկած, մի այլ պայթյուն է իրականացվել Դիարբեքիրի շրջանում:
Դիարբեքիրից Լիջե տանող ճանապարհին ինքնաշեն ռումբի գործադրումից պայթել է զինվորականներ տեղափոխոխ միկրոավտոբուս: Ռումբը դրված է եղել ճանապարհի մոտ: Զինվորականներ տեղափոխող մեքենայի անցնելու պահին այն հեռախոսով գործի է դրվել: Պայթյունի հետևանքով թուրքական բանակի մեկ սպա և վեց զինվոր մահացել են:
Խոսվում է նաև պայթյունից վիրավորվածների մասին, որոնց ուղղաթիռնեով տեղափոխել են տարբեր շրջանների հիվանդանոցներ: Զինվորականներն ու ոստիկանությունը փակել են ճանապարհի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը: