Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նախօրեին աշխատանքից ազատել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել նույն կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական մասի վարիչ Լորա Սարգսյանին, ով նաև Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Ալավերդու ԲԿ-ի երկարամյա տնօրենի աշխատանքային հնգամյա պայմանագրի ավարտին ավելի քան երկու տարի կար, սակայն այն խզվել է, ըստ մեր աղբյուրների, քաղաքական խարդավանքների արդյունքում։

Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական պայմանագրին» ու հնարավոր դարձրել գործող համայնքապետին պաշտոնանկ անելու իշխանության ծրագիրը, լուրեր էին շրջանառվում, որ Զախարովին նշանակելու են բժշկական կենտրոնի տնօրեն։ Ճամբարափոխ եղած Սիմոն Զախարովը թեպետ չնշանակվեց այդ պաշտոնում, քանի որ 65 տարին լրացել է և չի համապատասխանում տնօրենի պաշտոնի պահանջներին, սակայն կան լուրեր, որ հենց նրա պայմանով է Մոսինյանի պայմանագիրը ժամանակից շուտ լուծարվել։

Զախարովը, որը Ալավերդու ԲԿ բժիշկներից է, ասում են` ներանձնական հաշիվներ է ունեցել Մոսինյանի հետ եւ «դավանափոխ» լինելու պայմաններից մեկն էլ ԲԿ տնօրենի ազատումն է եղել։ Ընդ որում՝ ազատված Մոսինյանն էլ է հարում իշխանական շրջանակներին, նախկինում ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող Մոսինյանը հեղափոխությունից հետո ճամբարափոխ է եղել, որ շարունակի գործը, բայց քանի որ Զախարովն ավելի «արժեքավոր» ծառայություն մատուցեց ՔՊ-ին, ուստի զոհաբերեցին մյուս յուրայինին։

Ազատված տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես՝ երեք ամսով կղեկավարի ՔՊ-ական ավագանու անդամ Լորա Սարգսյանը, ով հիվանդանոցում գինեկոլոգ է աշխատել և փոխտնօրեն է դարձել ավագանու ՔՊ-ական անդամ դառնալուց հետո։ Միայն երեք ամիս անց կհայտարարվի տնօրենի պաշտոնի համալրման մրցույթ, որը, մեր աղբյուրների համոզմամբ, լինելու է ֆիկտիվ միջոցառում, քանի որ արդեն իսկ խոսվում է, որ հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը ստանալու է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի աները` Ախթալային բուժամբուլատորիայի վարիչ Կարեն Ազարյանը, որը համատեղությամբ Ալավերդու ԲԿ-ում բժիշկ է: Ի դեպ՝ Մկրտչյանի զոքանչն էլ Ճոճկանի բուժամբուլատուրիայի վարիչն է։ Սակայն հնարավոր է, որ Արեն Մկրտչյանի աներն էլ ժամանակավոր տեղապահ աշխատի, քանի որ Ալավերդիում խոսում են, որ պատգամավորը տիկնոջը՝ Երեւանի հիվանդանոցներից մեկում աշխատող Կարինե Ազարյանին է տեսնում ԲԿ տնօրենի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը Ալավերդու ընտրություններին թեպետ գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, բայց պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդող Արկադի Թամազյանին։ 

Ու թեեւ համայնքի ղեկավար դառնալու նրա երազանքն այդպես էլ չիրագործվեց, սակայն պատգամավորը չի հանձնվում եւ իրեն դե ֆակտո քաղաքապետ է զգում՝ առանցքային պաշտոններում տեղավորելով իր ազգուտակին։ Եւ Թամազյանին էլ անվստահություն հայտնելով հեռացրեցին պաշտոնից:

Ինչ վերաբերում է ճամբարափոխ Զիմոն Զախարովին, ապա, ըստ մեր աղբյուրի, նա նախընտրել է Բժշկական աշխատանքի փորձագիտական հանձնաժողովը՝ ՎՏԵԿ-ը, որը զբաղվում է հաշմանդամության կարգեր տրամադրելով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում