ԱԱԾ նորանշանակ տնօրենը «փախավ» լրագրողներից
Այսօր կառավարության նիստին առաջին անգամ մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը:
Թեև նիստից հետո լրագրողները սպասում էին նորանշանակ տնօրենին, սակայն վերջինս դեռ աստիճանների վերևից նկատելով հավաքված լրագրողներին` շրջանցեց նրանց և դուրս եկավ շենքի ետնամուտքով:
Հիշեցնենք, որ դեռ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հորդորել էր «չփախչել» լրագրողներից և դուրս գալ գլխավոր մուտքից:
Սակայն մինչ օրս նրա հորդորին հետևում են միայն մի քանի պաշտոնյաներ, իսկ մյուսները շարունակում են լքել կառավարության շենքը ետնամուտքից:
Այսօր, կառվարության «փախչող» անդամների շարքը համալրեց նաև Գեորգի Կուտոյանը: