Էթիկայի հանձնաժողովը կանդրադառնա Շուշան Պետրոսյանի էթիկայի վերաբերյալ դիմումին
ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի դեմ դիմումը Էթիկայի հանձնաժողովը կքննարկի այսօրվա իր նիստում: Հիշեցնենք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հունվարի 19-ին դիմել էր հանձնաժողովին՝ պատգամավորի վարքագիծը քննելու և պարզաբանելու՝ արդոյք այն համապատասխանում է էթիկայի կանոններին:
Շուշան Պետրոսյանը Facebook սոցիալական ցանցում վիրավորել էր օգտատերերից մեկին, ինչպես նաև նրան բռնության ենթարկելու գրառում կատարել:
Ի դեպ, պատգամավորի հարցը հանձնաժողովը պետք է քննարկեր դեռ անցած շաբաթվա նիստում, բայց այն հետաձգվեց:
Նշենք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստն այսօր տեղի կունենա ժամը 17.00-ին: