2023 թ-ին ՀՀ ԶՈւ-ում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող
2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող:
Այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։
Նշվում է նաև, որ տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող: