Օբաման մտադիր է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ստորագրել
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մտադիր է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը ստորագրել: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը ասել է, որ չգիտի, թե հատկապես ինչ պատժամիջոցներ են նախատեսվում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
ԿԺԴՀ-ն կադրեր է հրապարկել երկրի տարածքում հրթիռի արձակման վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Հյուսիսային Կորեան երկրի հյուսիս-արևմտյան հատվածից հռթիռ է արձակել:
Չնայած ԿԺԴՀ-ի երկրի ուղեծիր արբանյակի արձակման մասին հայտարարությանը, աշխարհում կարծում են, որ Փհենյանը փորձարկում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ:
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսը հավանություն էր տվել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ավելացմանը: